Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

Հարցազրույցներ

«Հնարավո՞ր է, որ արցախցիները վերադառնան Արցախ». հարց` Արմեն Աշոտյանին

20:48, շաբաթ, 29 հունիսի, 2024 թ.
«Հնարավո՞ր է, որ արցախցիները վերադառնան Արցախ». հարց` Արմեն Աշոտյանին

Մարինե Սերոբյանը հարց է ուղղել անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանին. «Հայաստանը և Ադրբեջանը ինչպե՞ս կարող են ապրել խաղաղ, կա՞ նմանատիպ հնարավորություն և հնարավո՞ր է, որ արցախցիները վերադառնան Արցախ»։

«Ձեր հարցից օգտվելով՝ ուզում եմ անդրադառնալ Փաշինյանի արհեստական քարոզչական այն թեզին, որով նա հակադրում էր պայքարելն ու ապրելը։ Իր դավաճանական քաղաքականությունը «գաղափարական» հենքի վրա դնելու համար, նա չի խորշում ամենապարզունակ և աղաղակող կեղծիքներից։

Ցանկացած կենդանի օրգանիզմ՝ բակտերիայից մինչև փիղ, խատուտիկից մինչև կաղնի, ապրելու համար ստիպված են պայքարել։ Գոյության պայքարը անբաժանելի է նաև ժողովուրդների պատմությունից։ Չկա «ապրել» առանց «պայքարելու», այն էլ՝ մեր տարածաշրջանի նման տարածքում։
     Մարդկության պատմության մեջ պարզապես «ապրելու» ճանապարհն ընտրած ժողովուրդներն անհետանում են, վերանում են, ջնջվում են։ Եթե Նիկոլի նման մեկը ազդի հայ ժողովրդի պատմության վրա նախորդ դարերում, մենք վաղուց վերացած կլինեինք` որպես ազգ։ Իհարկե, խորքային պատմագիտական վերլուծությունները նրան չեն հետաքրքրում։ Իր ներքին կարգախոսն է «Ինձնից հետո՝ ջրհեղեղ» մոտեցումը։

Այո, պայքարը չի երաշխավորում կյանք, բայց պարզապես «ապրելը» երաշխավորում է մահ։ Ուտի Նիկոլը մահվան քարոզ է անում, կոլեկտիվ զանգվածային մահվան։

Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալուն։ Եթե հրեաները 2000 տարի անց կարողացան վերադառնալ Ավետյաց երկիր, ինչո՞ւ դա չենք կարող անել մենք և ավելի շուտ։ Մնում է մի փոքր հարց լուծենք․ ազգովի ուզենանք դա անել ամենից շատ»:

2896 | 0
Facebook