Երևան քաղաքում՝
Հունիսի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը՝ ինտենսիվ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։
![Եղանակը Երևանում Եղանակը Երևանում](/images/photos/240629/spasvum-en-teghumner-jermascha-na296550.2.jpg)
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում և Տավուշում՝ 5-7 աստիճանով:
![Եղանակը ՀՀ մարզերում Եղանակը ՀՀ մարզերում](/images/photos/240629/spasvum-en-teghumner-jermascha-na296550.1.jpg)
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 37.5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 9.4°C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.2°C
Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։