Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչև 16 միլիոն դրամի կառուցապատման հիփոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարը: Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 5 միլիոն դրամով ավելացվում է 16 միլիոն դրամի գումարը։ Սակայն հետո պարզվեց, որ այդ որոշումը վերաբերում է միայն Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի բնակիչներին։ Տավուշի մարզի սահմանամերձ այլ գյուղերի բնակիչների տարակուսած են այդ որոշումից, նրանցից շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը յուրատեսակ կաշառք է նշված 4 գյուղերի բնակիչներին, որպեսզի նրանք համակերպվեն սահմանազատման անվան տակ Ադրբեջանին տարածքների միակողմանի կերպով հանձնման հետ»։