Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Անտոնիու Կոշտան և Կայա Կալասը կզբաղեցնեն ԵՄ-ում գլխավոր պաշտոնները

15:54, ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Անտոնիու Կոշտան և Կայա Կալասը կզբաղեցնեն ԵՄ-ում գլխավոր պաշտոնները

Եվրոխորհուրդը որոշում է կայացրել այն մասին, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Անտոնիու Կոշտան և Կայա կալասը կզբաղեցնեն Եվրոմիությունում գլխավոր պաշտոնները։ Այժմ նրանց թեկնածությունը պետք է հաստատի Եվրոխորհրդարանը, գրում է DW-ն։

ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քվեարկել են դաշինքի գլխավոր ինստիտուտների նոր ղեկավարների օգտին: Քվեարկության արդյունքներով՝ Եվրոհանձնաժողովի նախագահ է մնում Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհուրդը կգլխավորի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան, իսկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը՝ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը:

1644 | 0
Facebook