Ադրբեջանի հարավում՝ Թալիշ լեռների շրջանում, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07:43-ին: Օջախը գտնվել է 18 կմ խորության վրա, մոտակա շրջաններում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 մագնիտուդ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։