Խնդրում ենք սպասել...

Համացանց

«40%-ն ամենացածր ցուցանիշն է 1979-ի հեղափոխությունից հետո»․ քաղաքագետ

14:00, կիրակի, 30 հունիսի, 2024 թ.
«40%-ն ամենացածր ցուցանիշն է 1979-ի հեղափոխությունից հետո»․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Մասուդ Փեզեշկիանը, ով համարվում է պայմանական բարեփոխական, ընտրությունների երկրորդ փուլ է դուրս եկել՝ առաջին համարով:
     Սակայն սա չէ Իրանի ընտրությունների հիմնական խնդիրը. ի վերջո, Իրանում բարեփոխականը պայմանական մի բան է, նույն Փեզեշկիանը Գերագույն հոգևոր առաջնորդին նվիրված գործիչ է:
     Իրանի վերնախավի հիմնական խնդիրն ընտրություններին ցածր մասնակցությունն է. 40%-ն ամենացածր ցուցանիշն է 1979-ի հեղափոխությունից հետո: Սա խոսում է այն մասին, որ Իրանի հասարակության մոտ խորանում է անվստահությունը պետական և ընտրական ինստիտուտների հանդեպ»։

1939 | 0
Facebook