Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն միջոցներ է ձեռնարկում՝ Ուկրաինա զենքի մատակարարումները չդադարեցնելու ուղղությամբ․ #WSJ

10:54, երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.
ՆԱՏՕ-ն միջոցներ է ձեռնարկում՝ Ուկրաինա զենքի մատակարարումները չդադարեցնելու ուղղությամբ․ #WSJ

ՆԱՏՕ-ի երկրները միջոցներ են նախապատրաստում, որպեսզի Ուկրաինա զենքի մատակարարումները չդադարեն ոչ մի պարագայում, նույնիսկ եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը, իսկ Եվրոպայում՝ աջակողմյան ուժերը, գրում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ դաշինքը բարձրաստիճան պաշտոնյայի կգործուղի Ուկրաինա՝ ուղղված երկարաժամկետ աջակցության ամրապնդմանը։ Նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հովանու ներքո Վիսբադենում (Գերմանիա) ստեղծվում է նոր հրամանատարություն՝ Ուկրաինա ռազմական տեխնիկայի մատակարարումները համակարգելու և Ուկրաինայի զինված ուժերի մարտիկներին պատրաստելու համար։

1286 | 0
Facebook