Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է գործունեությունը

10:24, երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.
Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է գործունեությունը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնելու ուղղությամբ»:

2768 | 0
Facebook