Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբ 49 տարեկանում ես բացահայտում հեծանիվը, այն դառնում է աշխարհի վերջն ու սկիզբը»․ Ոսկան Սարգսյան

13:48, կիրակի, 30 հունիսի, 2024 թ.
«Երբ 49 տարեկանում ես բացահայտում հեծանիվը, այն դառնում է աշխարհի վերջն ու սկիզբը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն իր 6-րդ հեծանվային զբոսանքն է կատարել Երևանում՝ Թելեգրամում գրառելով․ «Հեծանիվը լույս է, հեծանիվը թիմ է, հեծանիվը հեռանկար է։ Կեցցե հեծանիվը»։ Հեծանիվը ո՞նց է լույս, կամ՝ թիմ, միայնակ հեծանվորդներ չկա՞ն։ Մանուկ հասակում հեծանիվ չունենալու պատճառով, երբ 49 տարեկանում ես բացահայտում հեծանիվը, այն դառնում է աշխարհի վերջն ու սկիզբը, մարդկության ամենամեծ գյուտը։ Իրականում հեծանիվը երկակնանի, վառելիք չօգտագործող փոխադրամիջոց Է։ Ինչպես բերդավանցի Սերժ Խոջոյանն է ասում՝ նարդին էլ քամակ մաշող խաղ է»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1713 | 1
Facebook