Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Վարդենիսի դիրքերում պարում էր, 18 օր հետո 15 տղա այրվեց կացարանում». Բագրատ Սրբազան

21:36, ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.
«Վարդենիսի դիրքերում պարում էր, 18 օր հետո 15 տղա այրվեց կացարանում». Բագրատ Սրբազան

«Ստի ու չարիքի հայրը սատանան է: Եվ այդ սուտը մեր երկրում այսօր թագավորում է: Էս մարդն ուր գնում է, դժբախտություն է գալիս, ուր գնում է, մահ է գալիս: Որտեղ գնում է, մահ ու դժբախտություն ա գալիս: Չեմ չափազանցնում: Հիշո՞ւմ եք, Վարդենիսի դիրքերում պարում էր զինվորների հետ գիշերը: Ընդամենը 18 օր հետո մեր 15 տղաներն այրվեցին կացարանում: Եվ սա ամենուր ու ամեն տեղ: Սա պատահական չէ: Մահ ու չարիք է սփռում: Ու այս շարժումը մեկ նպատակ ունի` ոչ իշխանություն, ոչ աթոռ, այլ հայրենիք և պատիվ: Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս թազա Հայաստանին, որը արժեքների կորստի մեջ է այսօր»,- Մեղրիում կայացած հավաքի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

2898 | 0
Facebook