Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելն սպառնացել է Հայաստանին

20:06, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
Իսրայելն սպառնացել է Հայաստանին

Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ-իսրայելական հարաբերությունների վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
     «Հայաստանի որոշումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար: Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- գրել է նա «Թելեգրամ»-ում։

25770 | 1
Facebook