Լիտվայի խորհրդարանը որոշել է չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական հարաբերությունների մասին միջազգային համաձայնագիրը, հայտնում է «Սպուտնիկ Լիտվան»։
Այս պայմանագիրը կնքվել է Վիլնյուսում 1992թ.:
Արդարադատության նախարար Էվելինա Դոբրովոլսկայան նշել է, որ երկու տարուց ավելի է, ինչ երկրների միջև իրավական համագործակցությունը դե ֆակտո չի իրականացվում, և համապատասխան հարցումները չեն կատարվում։
Նրա խոսքով, Վիլնյուսը պետք է Մոսկվային տեղեկացնի իր որոշման մասին մինչև հուլիսի 21-ը, որպեսզի համաձայնագիրը ինքնաբերաբար չերկարաձգվի։