Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բա միջազգային դիտորդներն ինչի՞ համար են». Արթուր Խաչատրյան

17:30, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
«Բա միջազգային դիտորդներն ինչի՞ համար են». Արթուր Խաչատրյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթւոր Խաչատրյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ներեցեք միամիտիս, բա միջազգային դիտորդներն ինչի՞ համար են»:

Ստորև՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությունը. «Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը:
     Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության և ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
     Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները»:

2039 | 0
Facebook