Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օգոստոսին կկազմակերպենք «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային եռօրյա արշավ»․ Նիկոլ Փաշինյան

09:00, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
«Օգոստոսին կկազմակերպենք «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային եռօրյա արշավ»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր տեղի ունեցավ մեր 4-րդ հեծանվային զբոսանքը Երևանում՝ 20 կմ: Հեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվը։
     Հ.Գ. Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սևանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավը: Մասնակիցների չափանիշները կորոշվեն և կհրապարակվեն առաջիկայում. խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել և մասնակցելու հնարավորություն տալուց առաջ նախ պետք է համոզվել, որ պոտենցիալ մասնակցի առողջությունը եւ հմտությունները բավարարում են դրա համար: Սպասեք լուրերի»։

«Օգոստոսին կկազմակերպենք «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային եռօրյա արշավ»․ Նիկոլ Փաշինյան
Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան
1263 | 0
Facebook