Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

11:18, երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ.
Հովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականն սկսել է պայքարը Եվրոպայի պատանեկան և Մ15 առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը (61կգ) Մ17 առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։ Հովհաննեսը երկամարտում գրանցել է 234 կգ արդյունք։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մոլդովայի և Լեհաստանի ներկայացուցիչները։ Մրցաշարն անցկացվում է Սալոնիկիում, հայտնում է «Արմսպորտ»-ը:

1147 | 0
Facebook