Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Բլինքենն Ալիևի հետ խոսել է խաղաղության պայմանագրի անհապաղ կնքման մասին

00:36, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
Բլինքենն Ալիևի հետ խոսել է խաղաղության պայմանագրի անհապաղ կնքման մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Պետքարտուղարն ընդգծել է խաղաղության պայմանագրի՝ անհապաղ կնքման կարևորությունը։ Նա նաև հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և հանձնառություններին, ինչպես նաև ազատ արձակել կալանավորվածներին։ Նա կոչ է արել Ադրբեջանին դա անել արագ։

3333 | 0
Facebook