Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ կոչը՝ Ադրբեջանին

23:48, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
ԵՄ կոչը՝ Ադրբեջանին

Եվրոմիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրոհանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Եվրոխորհրդարանի պատգամավորների հարցերին ի պատասխան: «ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր չլուծված հարցերում»,- նշել է Բորելը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող գերիների իրավիճակին՝ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն. «ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղության գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության բարձրացման համար»:

3908 | 0
Facebook