Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Ցեղասպանությունը վերապրած երեխաների տիկնիկները». Ցեղասպանության թանգարան

03:06, կիրակի, 02 հունիսի, 2024 թ.
«Ցեղասպանությունը վերապրած երեխաների տիկնիկները». Ցեղասպանության թանգարան

Հայոց ցեղասպանության թանգարանը լուսանկար է հրապարակել ու գրել. «ԵՍ ԿՈՐՑՐԵԼ ԵՄ ԽԱՂԱԼԻՔՍ...
     Ես փոքր էի, բայց լավ կհիշեմ: Ես իմ խաղալիք տիկնիկներս լեցուցի թենեքե տուփի մը մեջ, վրան ալ մամաս քիչ մը ուտելիք դրեց, տարավ տեղավորեց արաբայի մը վրա: Հազիվ արաբային վրա պիտի ելլայինք, որ նստինք ու շարժվինք, արաբան թերս եղավ...
     Մարի Երկաթ, ծնվել է 1910 թ. Ադաբազարում
     Այն ատեն միայն նկատեցի, որ Շաքէն իր փոքրիկ պուպրիկը [տիկնիկ] միասին էր առած ու սեղմած կուրծքին: Աչքերս լեցուեցան, ու մեծ մայրիկին ըսի որ ետ դառնանք իմ պուպրիկս ալ միասին առնելու, սակայն անիկա ծռեցաւ, համբուրեց այտերս, ու ըսաւ որ առաջին քաղաքը որ հասնինք, ինձ համար պիտի առնէ մեծ պուպրիկ մը, ու սկսաւ պատմել, թէ ինչ մեծ, ինչ սիրուն պուպրիկներ կան այնտեղ:
     Աղավնի Պողոսյան, ծնվել է 1907 թ. Ադաբազարում
     Գեղեցիկ կուկլաներ ինձ համար կառնեին, դրսից բերողներից կառնեին, չէին խնայեր, կես ոսկի տվեցին, գեղեցիկ տուփով էր, եվրոպական, էսօրվա պես կհիշեմ, պառկեցներ աչքերը կփակեր, հետո կբացեր, մայրիկս ամեն ժամանակ ձեռքս չէր տալիս, բայց կռվի ժամանակ արդեն աչքաթող էր արել...
     Վերոնիկա Բերբերյան, ծնվել է 1907 թ. Բողազլյան գյուղաքաղաքում
     Եղիսաբեթը զրուցում էր տիկնիկի հետ, ես տեսնում էի, որ փորձում էր բացատրել տիկնիկին, թե ինչ ենք մենք անում այս վագոնում և ինչու ենք ճանապարհորդում:
     Վերոն Խերդյան, ծնվել է 1908 թ. Ազիզիե գյուղաքաղաքում
     Նկարում փոքրիկ հայ աղջիկներն են իրենց տիկնիկների հետ: Լուսանկարն արել է նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյորնը Հայոց ցեղասպանությունից առաջ»:

Աղբյուրը` ՀՑԹԻ
2740 | 0
Facebook