Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուզում եք Լուկաշենկոյին «իջեցնե՞լ»՝ իջեցրեք, բայց ոչ Հայաստանն էլ հետը»․ Հակոբ Բադալյան

23:24, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
«Ուզում եք Լուկաշենկոյին «իջեցնե՞լ»՝ իջեցրեք, բայց ոչ Հայաստանն էլ հետը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Լավ, հասկացանք, ընդդեմ Լուկաշենկոյի Հայաստանի արտգործնախարարը Վիլնյուսում հանդիպել է Տիխանովսկայային: Մի կողմ թողնենք, թե դա Լուկաշենկոյին ինչքան է հետաքրքրելու:
     Բայց, հետաքրքիր է, Տիխանովսկայան ո՞վ է, որ պաշտոնական հաղորդագրությամբ նշվում է, որ Հայաստանի արտգործնախարարը ՀԱՆԴԻՊԵԼ է նրան: Հայաստանի արտգործնախարարը կարող է ԸՆԴՈՒՆԵԼ Տիխանովսկայային, ավելի շուտ՝ որևէ պաշտոնական կարգավիճակ չունեցող, ընդամենն Արևմուտքի գործիքակազմում քաղաքական սիմվոլի դեր ունեցող Տիխանովսկայան կարող է արժանանալ ՀՀ արտաքին գործերի նախարարի ընդունելությանը, ոչ թե «հանդիպմանը»:
     Ընկերներ, ուզում եք Լուկաշենկոյին «իջեցնե՞լ»՝ իջեցրեք, բայց ոչ Հայաստանն էլ հետը»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2895 | 1
Facebook