Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հունիսի 20-ը սև օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ»․ Ոսկան Սարգսյան

16:00, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
«Հունիսի 20-ը սև օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «3 տարի առաջ, 2021թ․ հունիսի 20-ին 680 հազար ընտրողներ ԱԺ ընտրություններում քվեարկեցին 2018 թվականից իրենց խաբած, 44 -օրյա պատերազմի ժամանակ մշտապես «Հաղթում ենք» հայտարարած, 2020թ․ նոյեմբերի 9-ին թաքուն կապիտուլյացիա ստորագրած, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանամերձ տարածքներն առանց կռվի, ապօրինի կերպով Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի օգտին։ Աjդ 680 հազարն իրենց քվեարկությամբ լեգիտիմացրին Նիկոլ Փաշինյանին, նրան հնարավորություն տալով նոր տարածքներ զիջել Ադրբեջանին, 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ( հայտնի չէ՝ ինչի դիմաց) Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:
     Հունիսի 20-ը սև օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
8453 | 0
Facebook