Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսներն ու տեղում նրանց ներկայացուցիչները հեղաշրջում կազմակերպեցին, որի շահառուներից մեկը, պարզվեց, Նիկոլն է»․ Արցախի ԱԺ պատգամավոր

02:18, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
«Ռուսներն ու տեղում նրանց ներկայացուցիչները հեղաշրջում կազմակերպեցին, որի շահառուներից մեկը, պարզվեց, Նիկոլն է»․ Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի գրառումը․ «Նիկոլն ասում է՝ Արցախի իշխանություններին առաջարկել են Սոֆիայում Ադրբեջանի ներկայացուցիցչների հետ հանդիպել. Արցախի իշխանությունները մերժել են։
     Այս նույն թեզը վերջերս կրկնում են նաև փորձագիտական շրջանակները։
     Սա կիսաճշմարտություն է, տեղեկատվական հնարք և բացարձակ մանիպուլյացիա։
     Այո՛, Սոֆիայում հունիսի 19-ին հանդիպում պիտի լիներ, որը պիտի անցներ արևմտյան միջնորդների ներկայությամբ։
     Արևմտյան միջնորդների ներկայությանը դեմ արտահայտվեց ադրբեջանական կողմը` պահանջելով ուղիղ երկխոսություն։
     Ռուսական կողմն իր հերթին նախագահ Արայիկ Հարությունյանին խոստացավ այս հանդիպումը մերժելու դեպքում հանդիպում կազմակերպել Իվանյանում՝ մեկ շաբաթ հետո, որից հետո ըստ ռուսական կողմի՝ պիտի բացվեր Լաչինի միջանցքը։
     Մոսկվան ավանդույթի ոժով խաբեց, որից հետո արցախյան կողմը համաձայնեց ադրբեջանական կողմի հետ արևմուտքի ձևաչափով առաջարկած հանդիպմանը։
     Այս երկրորդ առաջարկվող հանդիպման ժամանակ նույնպես չպիտի լինեին արևմտյան միջնորդներ, որը տեղի պիտի ունենար օգոստոսի 1-ին Բրատիսլավայում։
     Այս անգամ արդեն մերժող կողմը եղավ Ադրբեջանը։
     Արցախյան կողմի համաձայնությունը երկրորդ հանդիպմանը վստահ եմ ազդեց Արայիկ Հարությունյանի դեմ վարվող հետևողական քաղաքականության սրացմանը։
     Ռուսներն ու տեղում նրանց ներկայացուցիչները ի վերջո հասան իրենց նպատակին և հեղաշրջում կազմակերպեցին, որի շահառուներից մեկը հետագայում պարզվեց, որ Նիկոլն ու իր թիմն են, ովքեր լեզու ունեցան իրենց բերանում ասելու «ինչ անենք, նախկիններն ու Արցախի տեղի ներկայացուցիչները լուծարեցին պետությունը»։

3898 | 2
Facebook