Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արցախը հանձնեցին Արցախի գործող իշխանությունները»․ վարչապետի խորհրդական

14:00, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Արցախը հանձնեցին Արցախի գործող իշխանությունները»․ վարչապետի խորհրդական

«Հիմա մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է, և մենք չպիտի շեղվենք խաղաղության պայմանագրից։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը կարձագանքի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը՝ կարևորելով սահմանազատման գործընթացը։
     Ի վերջո ո՞վ հանձնեց Արցախը՝ հարցրեցին լրագրողները․ «Արցախը հանձնեցին Արցախի գործող իշխանությունները»,- պատասխանեց նա։
     Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ասում, որ Ռուսաստանն է հանձնել, Խաչատրյանը պատասխանեց․ «Գնացեք ԱԽ քարտուղարից հարցրեք»։

«Արցախը հանձնեցին Արցախի գործող իշխանությունները»․ վարչապետի խորհրդական
1634 | 4
Facebook