Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կան վիրավորներ

09:36, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
Բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan Altima» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
     Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
     Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները վարորդներն են։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    
    
    

1201 | 0
Facebook