Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հոգևոր դասի նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր առավել զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում»․ կաթողիկոս

18:36, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Հոգևոր դասի նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր առավել զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում»․ կաթողիկոս

Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին։
     Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս դասընթացները պատեհ առիթ է նկատել նաև հաղորդ դառնալու հայրենիքում առկա դժվարություններին և միասնաբար խորհրդածելու ազգային կյանքը հուզող խնդիրների շուրջ։ Նորին Սրբությունը մասնավորաբար մտահոգություն է արտահայտել երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, արցախահայերի սոցիալական խնդիրների և ազգային կյանքում անհանդուրժողության ու թշնամանքի վտանգավոր դրսևորումների առնչությամբ։ Հայոց Հայրապետը հորդորել է քահանա հայրերին իրենց պատասխանատվության ներքո գտնվող համայնքների ներգրավմամբ լծվել առկա հիմնախնդիրների հաղթահարմանը, հայրենիքի զորացման և շենացման գործին։
     Իր գնահատանքը բերելով եկեղեցականներին` Հայոց Հովվապետը գոհունակությամբ հաստատել է, որ հոգևոր դասի նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր առավել զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում:
     Նորին Սրբությունը նաև պատասխանել է քահանաների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքին։

949 | 0
Facebook