Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դեբատներից առաջ Բայդենն անհետացել է և չի կատարում իր պարտականությունները․ #Fox News

13:48, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
Դեբատներից առաջ Բայդենն անհետացել է և չի կատարում իր պարտականությունները․ #Fox News

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արդեն ավելի քան 5 օր, թաքնվում է և չի կատարում իր պարտականությունները։ Այս մասին իր հաղորդման եթերում հայտարարել է Fox News-ի լրագրող Շոն Հանիթին։

Նրա խոսքով՝ Բայդենը «մարզվում է» բանավեճից առաջ։

«Հավանաբար, այս երկրի նախագահն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները՝ միաժամանակ պատրաստվելով 90 րոպեանոց բանավեճի։ Առնվազն 16 մարդ օգնում է Բայդենին։ Ինտենսիվ մարզումները ներառում են վարժություններ, որոնց ընթացքում Բայդենը սովորում է մեկուկես ժամ անընդմեջ կանգնել»,- ասել է Հանիթին։

Հաղորդավարը նշել է, որ Բայդենը նաև խթանող դեղամիջոցներ է ընդունում։

Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել նախագահին թմրանյութերի թեստ հանձնել:

2152 | 0
Facebook