Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի սահմանադրությունն է»․ Բայրամով

14:54, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի սահմանադրությունն է»․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն Հայաստանի սահմանադրության մեջ «դեռևս մնում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ըստ նրա՝ «ՀՀ սահմանադրությունն ամենալուրջ խոչընդոտն է՝ գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում պատրաստել խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը։

1462 | 1
Facebook