Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երևանը մեկ ամսում կպատրաստի խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը»․ Արարատ Միրզոյան

13:00, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Երևանը մեկ ամսում կպատրաստի խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը»․ Արարատ Միրզոյան

Երևանը պատրաստ է մեկ ամսում պատրաստել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը և ստորագրել այն։ Այս մասին մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին և պատրաստ է կարգավորել հարաբերությունները տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991թ. Ալմա Աթայիի հռչակագրի հիման վրա, նշել է Միրզոյանը։

Ավելի վաղ Միրզոյանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամություն է հայտնել։

1013 | 0
Facebook