Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն և Ուկրաինան անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնագիր են ստորագրել

16:54, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
ԵՄ-ն և Ուկրաինան անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնագիր են ստորագրել

ԵՄ-ն և Ուկրաինան անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է РБК Украина-ն։

Մինչ օրս Ուկրաինան անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնագրեր է ստորագրել եվրոպական 16 պետությունների և ԱՄՆ-ի հետ։ Գործընկեր երկրների թվում են՝ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Կանադան, Իտալիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Լատվիան, Իսպանիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեդիան և Իսլանդիան:

Այդ երկրների հետ անվտանգության մասին համաձայնագրերը նախատեսում են Ուկրաինային աջակցության միջոցառումների լայն շրջանակ, մասնավորապես, օգնություն ռազմական, տնտեսական, ինչպես նաև քաղաքական ոլորտներում։

1146 | 0
Facebook