Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խղճում եմ դատավորներին, դատախազներին, քննիչներին. երկու քարի արանքում են». Հոխիկյան

03:06, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Խղճում եմ դատավորներին, դատախազներին, քննիչներին. երկու քարի արանքում են». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Իրավաբանական մտքի սնանկությունն ու անգրագիտությունն ամենուր է Հայաստանի իշխանության և նրա մանկլավիկների շրջանում։ Իրավունքի և օրենքների նկատմամբ տարրական հարգանքի, օրենսդրական գիտելիքների իսպառ բացակայություն։ Սա է Նիկոլի բերած քաղաքական ուժի և նրա ճտերի նկարագիրը։

Հաճախ մարդկայնորեն խղճում եմ դատավորներին, որոնք բառացիորեն երկու քարի արանքում են հայտնվում՝ օրենքի և վերևից իջեցված հրահանգի։

Նույնկերպ խղճում եմ դատախազներին ու քննիչներին, որոնք ստիպված են լինում հաճախ իրականացնել ապօրինի գործընթացներ՝ կատարելով իշխանության պատվերը և այդկերպ խաչ քաշելով իրենց ապագայի վրա։ Պարզ է, որ վաղը խստագույնս դատվելու են, երկարաժամկետ ազատազրկվելու են ապօրինի որոշումներ կայացրած դատավորները, քննիչներն ու դատախազները»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
1385 | 0
Facebook