Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամենահարուստ մարզպետն եք, որտեղի՞ց ձեզ այդ գումարները»․ լրագրողը՝ Շիրակի մարզպետին

12:54, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Ամենահարուստ մարզպետն եք, որտեղի՞ց ձեզ այդ գումարները»․ լրագրողը՝ Շիրակի մարզպետին

«Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, Զորակերտ գյուղում հորիցս ժառանգած մեկ տուն՝ մեր անասնաֆերմային հարակից, որտեղ ապրում են գյուղի մարդիկ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ պատասխանելով հարցին, թե ըստ հայտարարագրի, ինքն ամենահարուստ մարզպետն է, որտեղի՞ց այդ գումարները։

«Կարող եք հայտարարագիրը կրկին նայել։ Այս տարվա հայտարարագրում ներկայացրել եմ Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրում 1.5 հա հողատարածք, այնտեղ ենք ապրել 1992 թվականի հողաբաժանության ժամանակահատվածում, տնամերձ հողամասի մասին է խոսքը»,-ասաց Շիրակը մարզպետը՝ հերքելով իր ամենահարուստ մարզպետ լինելու լուրերը։

«Ամենահարուստ մարզպետն եք, որտեղի՞ց ձեզ այդ գումարները»․ լրագրողը՝ Շիրակի մարզպետին
1875 | 0
Facebook