Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տարածքային որևէ պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ»․ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը լատվիական լրատվամիջոցին

11:18, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Տարածքային որևէ պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ»․ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը լատվիական լրատվամիջոցին

Հայաստանը ցանկանում է ԵՄ մաս կազմել։ Այս մասին Լատվիա կատարած այցի ժամանակ Rus.lsm.lv-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Լրատվամիջոցը նշում է, որ Ալեն Սիմոնյանը Ռիգայում լատվիացի իր գործընկեր Դաիգա Միերինյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրն ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը։

«Մենք խոսեցինք այն մասին, որ ՀՀ-ն ԵՄ ճանապարհին է։ Ուստի դա է պատճառը, որ ՀՀ-ն ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Հայաստանը մեզ տեղեկացրեց նաև, որ ռուս զինվորականներն աստիճանաբար լքում են երկիրը»,- ասել է Դաիգա Միերինյան։

«Այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, նույն պատմությունն է, ինչ Ուկրաինայում։ Պարզապես գործող անձինք են տարբեր։ Մեզ անհրաժեշտ է աջակցություն՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Մենք տարածքային որևէ պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Մեզ անհրաժեշտ է Լատվիայի և եվրոպական մյուս գործընկերների աջակցությունը»,- ասել է Սիմոնյանը։

Խոսելով ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՌԴ-ի արձագանքի մասին՝ Ալեն Սիմոնյանը նշել է․ «Ինչ վերաբերում է ՌԴ-ի խանդին՝ պետք էր լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին և ազնիվ լինել գործընկերոջ հետ, նույնիսկ եթե այդ գործընկերը փոքր պետություն է։ Մեր հասարակությունն ունի որոշում ՝ լինել ԵՄ մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում այդ հարցով քննարկում տեղի ունեցավ։ Մոտ ապագայում կունենանք այդ հանրաքվեն, և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»։

1236 | 0
Facebook