Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի փոխնախագահը նախագահական ընտրություններից մեկ օր առաջ հանել է իր թեկնածությունը

10:54, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
Իրանի փոխնախագահը նախագահական ընտրություններից մեկ օր առաջ հանել է իր թեկնածությունը

Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Խաշեմին հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հեղափոխության ուժերի միասնությունը պահպանելու և Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհրդի, ինչպես նաև որոշ ուլեմների և համակիրների խնդրանքով՝ ես հրաժարվում եմ շարունակել ճանապարհը և հուսով եմ, որ իմ մյուս երեք եղբայրները կօգտվեն համախմբվելու և հեղափոխության շարժումն ամրապնդելու հնարավորությունից»,- գրել է նա։

Նշենք, որ Իրանում Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն վաղը՝ հունիսի 28-ին։

1724 | 0
Facebook