Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՔՊ-ն կընկնի դռնեդուռ․ «Հրապարակ»

08:54, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
ՔՊ-ն կընկնի դռնեդուռ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Քաղպայմանագրի» պատգամավորներին կուսակցական վերնախավը հանձնարարել է դուրս գալ կաբինետներից, գնալ մարզեր, հանդիպել ժողովրդի հետ, կատարել մարդկանց խնդրանքները, գոհացնել նրանց, հընթացս էլ քարոզել սահմանազատման-սահմանագծման աշխատանքները: Ասվել է՝ չնայել, որ ամառ է` ՔՊ վարկանիշն այնքան անհուսալիորեն է ընկել, որ մեծ աշխատանք պետք է կատարվի այն բարձրացնելու համար, ուստի ոչ մի օր ժամանակ չկա` 2026-ի ընտրությունները սարերի ետևում չեն: Ասվել է, որ ՔՊ-ն ունի հանրության վստահության խիստ պակաս, և ամենօրյա աշխատանքով պետք է վերականգնել իշխող կուսակցության վարկանիշը»։

2001 | 0
Facebook