Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեկ այլ՝ ավելի լայն ճանապարհ, կարող է անցնել Հայաստանով, Ադրբեջանով և Թուրքիայով»․ Ջեյմս Օ'Բրայեն

11:54, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Մեկ այլ՝ ավելի լայն ճանապարհ, կարող է անցնել Հայաստանով, Ադրբեջանով և Թուրքիայով»․ Ջեյմս Օ'Բրայեն

ԱՄՆ-ն ձգտում է հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումը տեղի ունենա ոչ թե Ռուսաստանով և Չինաստանով, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանով։ Այս մասին ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը՝ անդրադառնալով Բաքու կատարելիք այցին։

Օ'Բրայենը նշել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից համաշխարհային շուկաներ արտահանումն այժմ ընթանում է միայն Չինաստանով և Ռուսաստանով, և «շրջանցելու համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ»։

«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ՝ հնարավոր ավելի լայն ճանապարհ, կարող է անցնել Հայաստանով, Ադրբեջանով և Թուրքիայով, և այդ նկատառումներից ելնելով՝ մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր»,- ասել է դիվանագետը։

Նա նաև հայտնել է, որ այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կհասցնի այն միտքը, որ «խաղաղություն հաստատելու ժամանակն է»։

2711 | 2
Facebook