Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կուլիսային գործընթացներ են ընթանում»․ Տիգրան Աբրահամյան

10:48, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Կուլիսային գործընթացներ են ընթանում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ակնհայտորեն կուլիսային գործընթացներ են ընթանում և պատահական չեն ինչպես ԱՄՆ-ից իրականացվող այցերն ու հեռախոսազանգերը, այնպես էլ` ՌԴ-ից հնչող արձագանքները:
     Երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ-Ադրբեջան պրոցեսը կանգնած է կամ առանձնապես ակտիվություն չկա, սակայն խորքում, հատկապես արտաքին միջամտությամբ պայմանավորված, եռուզեռ է:
     Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ ՌԴ-ին հեռացնելու փաստաթուղթ, իսկ թե ինչպիսին կլինի այս պրոցեսի վերաբերյալ ՌԴ հետագա քայլերը` միայն կարելի է կանխատեսել»:

2193 | 0
Facebook