Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից»․ Արամ Խաչատրյան

13:06, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Իմ դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից»․ Արամ Խաչատրյան

Հայտնել էինք, որ Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։
     Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ նրա ճեպազրույցը փոքր-ինչ լարված անցավ։ Լրագրողների դիտարկմանը, թե նա մարզպետի պաշտոնից ազատվել է մարզի դպրոցներում արձանագրված շինարարական թերացումների պատճառով, Խաչատրյանը պատասխանեց․ «Ես աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն, դուք որևէ մեկից լսե՞լ եք, որ այդ պատճառով եմ ազատվել, դա ուղղակի զուգադիպություն է եղել»,-ասաց նա՝ փորձելով պատասխանել լրագրողի մեկ այլ դիտարկմանը, թե՝ ստացվում է, երբ պաշտոնյան ազատվում է՝ խորհրդական են նշանակում, որ պարապ չմնա։

«Իմ դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից»․ Արամ Խաչատրյան
2281 | 1
Facebook