Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատական համակարգը չպետք է կախվածություն ունենա»․ Փաշինյան

12:00, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Դատական համակարգը չպետք է կախվածություն ունենա»․ Փաշինյան

«Մեր խնդիրն է, որպեսզի ՀՀ-ում դատական համակարգը կախվածություն չունենա, բայց կախվածություն չունենա ոչ միայն կառավարությունից, այլև հնարավոր այլ տեղերից, որտեղից ավանդաբար ունեցել են կախվածություն»,-այսօր կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Այս առումով դատական համակարգում նույնպես հակակոռուպցիոն քաղաքականության ակտիվ իրագործումը չափազանց կարևոր է։ Ի վերջո պետք է արձանագրենք, որ մեկ, երկու, նույնիսկ երեք, չորս քայլերով մեր նպատակին չենք հասնի։ Բարեփոխումները պետք է երբեք չդադարեն։ Կյանքը ամեն օր փոխվում է և իր հետ բերում է նոր չափանիշներ։ ի վերջո Հայաստանում պետք է ձևավորվի լայն ընկալում, որ դատական համակարգը անկախ է»,-ասաց Փաշինյանը։

«Դատական համակարգը չպետք է կախվածություն ունենա»․ Փաշինյան
886 | 1
Facebook