Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հեղաշրջման փորձ՝ Բոլիվիայում․ կան տուժածներ

09:48, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
Հեղաշրջման փորձ՝ Բոլիվիայում․ կան տուժածներ

Բոլիվիայում նախօրեին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի ժամանակ 9 մարդ է տուծել։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն։

Նշվում է, որ կիրառվել է տեխնիկա և զենք՝ երկրի անվտանգությունը պաշտպանելու համար։

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին Լա Պասի Մուրիլյո հրապարակում, որտեղ տեղակայված են կառավարական շենքերը, զինվորականների կուտակումների մասին։ Անկարգությունները տևել են մոտ 3 ժամ։ Ողջ ընթացքում նախագահը գտնվել է նախագահական պալատի ներսում։ Նա ուղերձով դիմել է ժողովրդին և նշանակել բանակի նոր հրամանատարություն, որը կոչ է արել զինվորականներին հեռանալ հրապարակից։ Զինվորականները կատարել են հրամանը։ Գեներալ Խուան Խոսե Սունիգան, որը զինվորականներին դուրս էր բերել հրապարակ, ձերբակալվել է։

Հեղաշրջման փորձ՝ Բոլիվիայում․ կան տուժածներ
1543 | 0
Facebook