Աննա Վարդապետյանն իր ընկերուհուն նշանակել է իր տեղակալ
16:00, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ.
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանն այսօր նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Ասում են՝ Անահիտ Մանասյանը Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է. նշանակման մասին լուրը մամուլում շրջանառվում էր դեռ օրեր առաջ: