Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանն այսօր նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2022 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կազմակերպել և անցկացրել է գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարված մրցույթը:
Մրցույթին դիմել և մասնակցել է Անահիտ Արտյոմի Մանասյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից միաձայն քվեարկությամբ որոշում է կայացվել դրական եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Անահիտ Մանասյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին նշանակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է դատախազությունը: