Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թեքվոնդոյի միջազգային ֆեդերացիան չեղարկել է Վլադիմիր Պուտինի պատվավոր սև գոտին

18:24, հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ.
Թեքվոնդոյի միջազգային ֆեդերացիան չեղարկել է Վլադիմիր Պուտինի պատվավոր սև գոտին

Թաեքվոնդոյի միջազգային ֆեդերացիան չեղարկել է Վլադիմիր Պուտինի պատվավոր սև գոտին։

Համաշխարհային թաեքվոնդոյի հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը հակասում է այս մարզաձևի հիմնական սկզբունքին՝ «խաղաղությունն ավելի թանկ է, քան հաղթանակը»: Բելառուսի նկատմամբ կիրառվում են սպորտային պատժամիջոցներ, քանի որ Մինսկը տրամադրել է իր տարածքը ռուսական ռազմական տեխնիկայի տեղակայման համար։

Ավելի վաղ հայտնել էնք, որ Թաեքվոնդոյի միջազգային կոմիտեն արգելել է ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել մրցաշարերին։
     Օրեր առաջ տեղեկացրել էինք նաև, որ ՄՕԿ-ը Պուտինից հետ է վերցրել օլիմպիական շքանշանը, իսկ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան Պուտինին զրկել է կազմակերպության պատվավոր նախագահի կոչումից։

10300 | 0
Facebook