Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն հետ է վերցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի օլիմպիական շքանշանները։
«ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը, ելնելով ստեղծված իրավիճակի բացառիկ հանգամանքներից և հաշվի առնելով Օլիմպիական զինադադարի ծայրահեղ լուրջ խախտումները և նախկինում Ռուսաստանի կառավարության կողմից Օլիմպիական կանոնադրության այլ խախտումները, հատուկ որոշում է կայացրել հետ կանչել Ռուսաստանի Դաշնության կառավարությունում կամ պետական իշխանության հետ կապված այլ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց Օլիմպիական շքանշաները, ներառյալ՝ Վլադիմիր Պուտինինը, Դմիտրի Չերնիշենկոյինը և Դմիտրի Կոզակինը»,- ասվում է զեկույցում։
Նշենք, որ այս շքանշանը Պուտինին շնորհվել է 2001 թվականին: