Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան Պուտինին զրկել է կազմակերպության պատվավոր նախագահի կոչումից

18:42, երկուշաբթի, 28 փետրվարի, 2022 թ.
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան Պուտինին զրկել է կազմակերպության պատվավոր նախագահի կոչումից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ որպես ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահի և դեսպանի լիազորությունները կասեցվել են, հայտնում է կազմակերպության կայքը։
     Պուտինն այս կարգավիճակն ստացել է 2008թ.: Նա ձյուդոյի սպորտի վարպետ է, 1976 թվականին դարձել է Լենինգրադի չեմպիոն։
     «Ուկրաինայում շարունակվող ռազմական հակամարտության լույսի ներքո՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) հայտարարում է Վլադիմիր Պուտինի՝ որպես կազմակերպության պատվավոր նախագահի և դեսպանի լիազորությունները դադարեցնելու մասին», - ասվում է հաղորդագրությունում։

9929 | 1
Facebook