Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեխիայի վերջնագրերն անթույլատրելի և անընդունելի են. ՌԴ ԱԳՆ

13:04, հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ.
Չեխիայի վերջնագրերն անթույլատրելի և անընդունելի են. ՌԴ ԱԳՆ

Չեխիան կարող է Պրահայից արտաքսել ՌԴ դեսպանատան մոտ 60 աշխատակցի, եթե Մոսկվան մինչև ժամը 13:00 որոշում չընդունի Մոսկվա վերադարձնել Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության` ՌԴ ԱԳՆ-ի կողմից անցանկալի անձ հայտարարված աշխատակիցներին, այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Յակուբ Կուլգանեկը, փոխանցում է Известия-ն: Չեխիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հակառակ դեպքում Պրահան Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունների թիվը կբերի պարիտետային համապատասխանությանը:

ՌԴ ԱԳՆ-ում արձագանքել են Չեխիայի ԱԳ նախարարի պահանջին: «Չեխիայի վերջնագիրը ՌԴ-ին անթույլատրելի և անընդունելի են»,- ասել է Զախարովան: Հայտարարություն է տարածել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ «Մոսկվան չի ընդունում այլ երկրների պարտադրող ոճը և որ այդկերպ Մոսկվայի հետ խոսելն անօգուտ է»:

Ավելի վաղ Չեխիան արտաքսել էր 18 ռուս դիվանագետի, ինչին ի պատասխան ՌԴ-ն արտաքսել էր 20 չեխ դիվանագետի:

3215 | 0
Facebook