Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրավապահ մարմիններն ու դատավորները՝ քաղաքական հաշվեհարդարի գործիքներ»․ Թաթոյան

09:48, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
«Իրավապահ մարմիններն ու դատավորները՝ քաղաքական հաշվեհարդարի գործիքներ»․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
     Հերթական օրինակներից է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու նրա ձերբակալումը: Ակնհայտ է, որ դրանցից որևէ մեկը չունի փաստական հիմքեր: Ակնհայտ է, որ նա կապ չունի իրեն վերագրվող հանցանքների հետ, իսկ ազատությունից զրկելն արհեստական է:
     Սա այն դեպքերից է, որ երբ ձերբակալումն ու կալանքը չարաշահվում են` ի շահ իշխանության քաղաքական շահերի կամ նպատակների։ Ուստի, Սուրեն Պետրոյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»։

Աղբյուրը` Արման Թաթոյան
1104 | 0
Facebook