Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեխիան Ռուսաստանի առջև պահանջ է դրել

23:00, չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ.
Չեխիան Ռուսաստանի առջև պահանջ է դրել

Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլգանեկը ռուս դեսպան Ալեքսանդր Զմեևսկու հետ զրույցում պահանջել է, որ Ռուսաստանը վերադարձնի արտաքսված բոլոր չեխ դիվանագետներին մինչև ապրիլի 22-ը, ժամը 12:00-ն (Երևանի ժամանակով՝ 14:00-ն): Ըստ Կուլգանեկի, եթե Մոսկվան չկատարի այս պահանջը, ապա Պրահան ստիպված կլինի հավասարեցնել 2 դեսպանատների աշխատակիցների թվաքանակը: Ավելի վաղ Չեխիան արտաքսել էր 18 ռուս դիվանագետի, ինչին ի պատասխան ՌԴ-ն արտաքսել էր 20 չեխ դիվանագետի:

4713 | 0
Facebook