Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բոյարշնիկի» թունավորումից 76 ռուսների մահվան գործով դատավճիռ է կայացվել

22:15, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
«Բոյարշնիկի» թունավորումից 76 ռուսների մահվան գործով դատավճիռ է կայացվել

Իրկուտսկի դատարանը «Բոյարշնիկի» միջոցով զանգվածային թունավորման գործով 7 մեղադրյալների դատապարտել է 7-ից 9 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել է քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի կայքը։
     Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ արտադրելու, պահելու, փոխադրելու և իրացնելու մեջ, ինչը ծանր վնաս է հասցրել առողջությանը և հանգեցրել երկու կամ ավելի անձանց մահվան: Քրեական գործն ունի 107 հատոր: Դատավճռի հրապարակման համար պահանջվել է հինգ օր։
     2016թ․-ի դեկտեմբերին Իրկուտսկում «Բոյարշնիկ» լոգանքի միջոցի թունավորումից մահացել է 76 մարդ: Ռուսներն օգտագործել են միջոցը ալկոհոլի փոխարեն։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրանցից 74-ը թունավորվել է մեթիլ սպիրտից, ևս երկուսը մահացել են էթիլային սպիրտի մեծ չափաբաժնի ընդունումից:
     2018թ․-ի հունվարին հաղորդվել էր, որ «Բոյարշնիկի» համար մեթանոլի մատակարարն ազատվել է տուգանքից։ Դատարանն ամբաստանյալին նշանակել էր 250 հազար ռուբլու չափով տուգանք, ինչպես նաև զրկել գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու իրավունքից:

6093 | 0
Facebook