Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչու են մարդիկ թույն խմում. Ռուսաստանում «Բոյարշնիկ»-ից թունավորվածության հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի

11:35, հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2016 թ.
Ինչու են մարդիկ թույն խմում. Ռուսաստանում «Բոյարշնիկ»-ից թունավորվածության հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում «Բոյարշնիկ»-ից թունավորվածության հետևանքով մահացածների թիվը հասել է 71-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը:
     Հաղորդվում է, որ տուժածների ընդհանուր թիվը 117 է: Ստացիոնար բուժում են ստանում 36 մարդ:
     Life-ը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ «Բոյարշնիկ» (լոգանքի համար նախատեսված ալոճենու թուրմ) կամ էլ սպիրտ պարունակող ցանկացած այլ հեղուկ, օրինակ` օդեկոլոն, կիրառում է երկրի յուրաքանչյուր 10-րդ բնակիչը:
     Լրատվականի զրուցակիցներից մեկն այդ երևութը պատճառաբանել է` ասելով, թե այդպես ավելի էժան է: «Ես աշխատում եմ գործարանում, ստանում եմ 15 հազար: 5 հազարը տալիս եմ բնակարանի համար, 5-հազար ռուբլով վարկերն եմ փակում: Ուրիշ էլ ի՞նչ խմեմ, եթե ամենաէժան օղին արժե 280 ռուբլի: Չխմե՞մ, ի՞նչ է: Համը («Բոյարշնիկի») սարսափելի է, բայց էժան է ու լավ էլ ազդում է: Զզվելի հոտը մեղմելու համար «Կոկա-կոլա», ենք խառնում կամ այլ հեղուկ, համ շատանում է, համ էլ համն է փոխում: Ճիշտ է, խումհարի ժամանակ ուզում ես խաչվես, բայց դե ինչ արած, պիտի մի բան խմես, չէ՞: Այսքան տարի «Բոյարշնիկ» ենք խմել, զզվելի խումհարից բացի ոչինչ էլ չի եղել»:
     Հիշեցնենք, որ Իրկուտսկում իրացված ընդհատակյա «Բոյարշնիկ»-ի վերջին խմբաքանակի մեջ սովորական էթիլ սպիրտի փոխարեն առկա է եղել տեխնիկական սպիրտ` մեթանոլ:

9561 | 2
Facebook