Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ լինելիության հարցն ենք լուծում և լուծելու ենք»․ Նիկոլ Փաշինյան

16:30, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
«ՀՀ լինելիության հարցն ենք լուծում և լուծելու ենք»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թելեգրամյան ալիքում ՔՊ անդամների հետ հանդիպումից կարճ տեսանյութ է հրապարակել։ Անդրադառնալով Տավուշում իրականացվող գործընթացներին՝ վարչապետն ասել է․«Հասել ենք մի տեղ, որտեղ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին, և սա շատ կարևոր փուլ է։ Մենք, որպես կուսակցություն, պետք է այս փուլում շատ ակտիվ լինենք։ Պարզ է՝ ցավոտ հարց է, տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա։ Բայց մենք ոչ մի տան, ոչ մի գյուղի, ոչ մի ճանապարհի հարց չենք լուծում, մենք Հայաստանի Հանրապետության առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում և լուծելու ենք, դա «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության առաքելությունն է։

3359 | 1
Facebook