Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը զայրացրեց Նիկոլ Փաշինյանին․ #Lenta

14:00, ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
Ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը զայրացրեց Նիկոլ Փաշինյանին․ #Lenta

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում հայտնված գրառումը վիրավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ քաղաքական գործիչը որոշել է ամեն կերպ պատասխանել և հարցազրույց է տվել РБК-ին՝ հատուկ այդ նպատակով Երևան հրավիրելով հեռուստաալիքի լրագրողներին, այս մասին գրում է Lenta.ru-ն։ Փաշինյանը հարցազրույցում նշեց, որ ոչ թե անհատ քաղաքական գործիչներն են Ռուսաստանի դաշնակիցները, այլ ողջ հայ ժողովուրդը:

Հոդվածի հեղինակ Կոնստանտին Լյապունովն առանձին հատվածում նշում է, որ հուլիսի 20-ին «Բաց հասարակություն Հայաստան» հիմնադրամն ավելի քան 600 հազար դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին։ «Հատկանշական է, որ Հայաստանը դարձավ ԱՊՀ այն եզակի երկրներից մեկը, որին հատկացվեց Ջորջ Սորոսի կողմից այդպիսի աջակցություն․․․»,- գրում է նա՝ հավելելով, որ ՀՀ բարձրագույն քաղաքական շրջանակներում մեկ այլ քննարկված գործիչ է Արդարադատության նոր նախարար Ռուստամ Բադասյանը․ «Համաձայն ԶԼՄ-ներում հայտնված տեղեկության՝ նրա համար լոբբինգ է արել Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ Ջորջ Սորոսն իր մարդիկ ունի ինչպես Հայաստանի Անվտանգության խորհրդում, այնպես էլ Հատուկ քննչական ծառայությունում: Օրինակ՝ Սասուն Խաչատրյանի եղբայրը Սորոսի հիմնադրամի խորհրդի նախագահն է, իսկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Transparency International-ի անդամներից էր: Երկու պաշտոնյաներն էլ նշանակվել են «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո»։

Հոդվածը եզրափակվում է Արթուր Վանեցյանի հայտարարությամբ՝ համաձայն որի «Սորոսի գործունեությունը մեր երկրի համար սպառնալիք է»: «Այս ռեզոնանսային հայտարարությունից անմիջապես հետո Վանեցյանը հրաժարական ներկայացրեց՝ բարձր ձայնով փակելով դուռը, և նրա տեղում նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, ով նույնիսկ մեկ օր չի աշխատել հատուկ ծառայություններում»:

| | |
5204 | 2
Facebook
COMMENT.am